Show notes
Բուլիինգը որևէ մեկի կողմից մեկ այլ անձի նկատմամբ շարունակաբար հոգեբանական կամ ֆիզիկական հալածանքն է։ Այս խնդրին հիմնականում բախվում են դպրոցահասակ երեխաները։ Դպրոցական միջանցնքներից կամ շենքերի բակերից, սակայն, բուլիինգն այժմ տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր։ Առցանց հալածանքը կոչվում է կիբերբուլիինգ։ Բուլիինգից կիբերբուլինգը տարբերվում է նրանով, որ այն երեխային կարող է վնասել ամենուր, օրվա ցանկացած պահի։ Հայտնվելով համացանցում՝ հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիան կարող է հետապնդել երեխային նրա ողջ կյանքի ընթացքում։ Համաշխարհային վիճակագրությունները փաստում են, որ երեխաների մոտ 30 տոկոսը համացանցում վիավորական հաղորդագրություններ է ստանում անծանոթներից։ Խնդրին առերեսվում են նաև հայաստանցի երեխաները։
<<Էնցիկլոմեդիայի>> այս էպզիոդում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի հետ զրուցել ենք կիբերբուլիինգի կանխման եղանակների և դրա կարևորության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուրադ Իսրայելյանն էլ պատմում է կիբերբուլիինգի զոհ դարձած երեխաների համար կազմակերպվող խորհրդատվության մասին։
Օգտակար հղումներ՝
ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի խորհրդատվության և բողոքների ներկայացման կայքէջը՝ http://children.ombuds.am/<<Գեյատևել թվային աշխարհում>>, նկարազարդված խորհուրդներ երեխաների առցանց անվտանգության ապահովման համար՝ http://children.ombuds.am/wp-content/uploads/2017/10/Survive-in-the-digital-world-ARM.pdf<<ՏՏ անվտանգություն <<թեյկնիկների>> համար>> ուղեցույց՝ http://children.ombuds.am/wp-content/uploads/2017/10/IT-for-Dummies-ARM.pdfՀրապարակումներ ՅՈՒՆԻՍԵՖ-ից՝ https://uni.cf/2uvrBCJ

