EncycloMedia
EncycloMedia
Aren Melikyan
Մեդիան այսօր ավելի արագ է զարգանում, քան ձեր երեխաներն եմ մեծանում։ Դուք էլ այլևս միակը չեք, ով հետևում է նրանց առօրյային։ Ավելին, ձեր երեխաների սմարթֆոններն ավելի շատ բան գիտեն նրանց մասին քան դուք։ Մենք գիտենք, որ սա Ձեզ երբեմն հունից հանում է։ Դուք էլ փորձում եք լուծումներ գտնել։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փոդքասթերի այս շարքը համարեք մեդիագրագիտության ձեր առաջին ձեռնարկը։ Միասին կքննարկենք՝ ինչպե՞ս օգնել երեխաներին տարբերել օնլայն խաղերի, սոցիալական ցանցերի, յութուբյան տեսանյութերի հնարավոր մանիպուլյացիաները, հավաստի ու կեղծ տեղեկությունները, օգտվել ստուգված աղբյուրներից։ Մենք հասանելի ենք նաև media.am կայքում և Ռադիո Արևիկի եթերում։ Բաժանորդագրվեք փոդքասթին, որպեսզի բաց չթողնեք մեր էպիզոդները։
N34. Մեդիան և քաղաքացիական շարժումները
Հանուն իրենց իրավունքների պաշտպանության փողոց դուրս եկած մարդկանց ընդհանրական գաղափարներից բացի մշտապես կապել է նաև մեդիան։ Վերջին երկու տասնամյակում համացանցի և սոցիալական ցանցերի դերն անգնահատելի է քաղաքացիական կարծքի ձևավորման և արտահայտման համար։ Սոցցանցերը դարձել են մոբիլիզացիայի հիմնական գործիքը։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մարդիկ ոչ միայն ինքնակազմակերպվում են, այլև վերահսկում են շարժումները, երթերը, բողոքի ցույցերը։ Զարգացման տարբեր փուլերում այս հարցում մեդիան մարդկանց տարբեր ձևերով է օգտակար եղել։ > վերջին՝ 34-րդ էպիզոդում վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի հետ զրուցում ենք քաղաքացիական շարժումների կայացման գործում մեդիայի դերի և դրա գրագետ օգտագործման մասին։ Էպիզոդում կլսեք նաև > համահիմնադիր և խմբագիր Սևակ Մամյանին։
Jun 30, 2020
10 min
N33. Մեդիայի լեզուն
Վաղ տարիքից ծնողները խրախուսում, երբեմն ստիպում են երեխաներին լեզուներ սովորել։ Բայց մի շատ կարևոր լեզու կա, որին թեև երեխաներն առնչվում են ամեն օր, որևէ դասագրքում սովորելու հնարավորություն չեն ունեցել։ Մյուսների պես այս լեզվի իմացությունն էլ կենսական է մեզ շրջապատող աշխարհն ավելի լավ հասկանալու համար։ Մեր այս էպիզոդը հենց այդ՝ մեդիայի լեզվի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք > հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի և նկարիչ, lezoo.am-ի համահիմնադիր Կարինե Արոյանի հետ։ Պատմում ենք, թե ինչ լեզվով են խոսում մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն և արդյո՞ք կարող ենք թարգմանել այդ լեզուն երեխաների համար։
Jun 23, 2020
10 min
N32. Ծնողական վերահսկողության գործիքներ
Երեխաների ազատությունը թվային միջավայրում սահմանափակելը կարող է բարդ մարտահրավեր լինել ծնողի համար։ Համակարգիչները, սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը ծնողներին հնարավորություն են տալիս վերահսկել ու կարգավորել իրենց երեխաների ակտիվությունները, սակայն այս գործիքներին ոչ բոլորն են տիրապետում։ Ծնողների մի սերունդ, որ իրենց երեխաների տարքում չի ունեցել տեխնիկական նման լայն հանարավորություններ և հաճախ ամբողջությամբ չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, ստիպված է վերահսկողություն սահմանել երեխաների նկատմամբ մի դաշտում, որտեղ դեռահասներն ավելի լավ են մանևրում։ Այս էպիզոդում պատմում ենք ծնողական վերահսկողության գործիքների և դրանցից գրագետ օգտվելու մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Արթուր Պապյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Անդրեասյանի հետ։
Jun 16, 2020
10 min
N31. Առցանց ծանոթություններ
Երեխանների ներկայությունը սոցիալական ցանցերում և համացանցում հասկայական աճ գրանցեց, երբ, համավարակի տարածմամբ պայմանավորված, կրթությունը դարձավ հեռավար։ Դեռահասներից շատերը, սակայն, սոցցանցերը օգտագործում են ոչ միայն կրթական նպատակներով, այլև նոր ծանոթություններ հաստատելու համար։ Անծանոթ միջավայրում երեխաները հեշտությամբ կարող են ծանոթանալ մարդկանց հետ, որանց իրական կյանքում չեն ճանաչում։ Խաղեր խաղալուց և անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելուց բացի նրանք կարող են առցանց ծանոթություններ փնտրել ու գտնել՝ հաճախ անգամ առանց պատկերացնելու դրա հետևանքները։ Այս էպիզոդում > հիմանդրամի հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանի հետ զրուցել ենք, թե ինչպես բացատրել երեխաներին համացանցանցում ծանոթությունների ու շփումների վտանգները, ինչպես կանխել դրանք և ինչ անել, երբ անցանկալի շփումն անհետևանք չի մնացել երեխայի համար։
Jun 9, 2020
9 min
N30. Երեխաների իրավունքները մեդիայում
Երեխաները մեդիայի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են, երբ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, կամ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Դեռահասներին հուզող խնդիրները մեդիայում հաճախ են մնում լսուսանցքից դուրս, լրատվամիջոցներում հայտնվելիս էլ հաճախ նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումներով են հայտնվում։ Այս էպիզոդը մեդիայում երեխաների իրավունքների և նրանց առնչվող խնդիրների լուսաբանման մասին է։ Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք նրանց ձայնը լսելի է, և ինչ իրավունքներ ունեն երեխաներն ու ծնողները, երբ խոսքը մեդիայում նրանց վերաբերող հրապարակումների մասին է։ Էպիզոդում իրենց անհանգստացնող հարցերի և մեդիայում իրենց ներկայացվածության մասին պատմում են մի շարք դպրոցականներ, իսկ երեխաներին առնչվող խնդիրների գրագետ լուսաբանման մասին զրուցել ենք Iravaban.net կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանի հետ։
Jun 1, 2020
11 min
N29. Սոցիալական ցանցեր
Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ կիսելու մեր մտքերը՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կիսվել նրանց հետ զգացմունքներով, զվարճալի տեսանյութերով, օգնություն կամ խորհուրդ խնդրել ու ստանալ ցանկացած պահի, ցանկացած վայրից։ Ֆեյսբուքը, Ինստագրամը, Տելեգրամը և մյուս հարթակները կապում են մեզ, տալիս ինքնարտահայտվելու պլատֆորմ, պատմելու մեր մտահոգությունների, ձեռքբերումների ու երբեմն էլ ձախողումների մասին։ Այստեղ մենք կարող ենք գտնել մեզ հետաքրքրող ինֆորամցիան, ծանոթանալ նոր մարդկանց հետ, պահել կապը հին ծանոթների հետ, որքան էլ որ ֆիզիկապես հեռու լինենք իրարից։ Սրանք սոցիալական ցանցերի դրական կողմերն են, սակայն սոցցանցերն ունեն նաև իրենց՝ հաճախ անտեսանելի, մութ կողմը։ Այս էպիզոդում պատմում ենք, թե ինչպես կարելի է խոսել երեխաների հետ սոցցանցերի մասին, ինչ է պետք բացատրել նրանց սոցիալական ցանցերում գրանցելուց առաջ և ինչպես կարելի է ապահովել երեխայի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը վիրտուալ տիրույթում։
May 26, 2020
11 min
N28. Ինֆլյուենսերներ
> բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է ազդեցություն գործող անձ։ Ինֆլյուենսերները մարդիկ են, որոնք ունեն հեղինակության որոշակի շրջանակ, ձևավորում են հանրային կարծիք։ Սոցիալական ցանցերում հայտնի այս մարդկանց դերը մարքեթինգի տեսանկյունից այս պահին առավել մեծ է, քան երբևէ: Հիմնականում ինֆլյունեսերները հայտնիություն ձեռք են բերում սոցիալական մեդիայից դուրս՝ դերասաններ են, երգիչներ, հաղոդրավարներ, սպորտի մարդիկ։ Սակայն այժմ հանրահայտ լինելը պարտադիր պայման չէ սոցիալական որևէ հարթակում ինֆլյուենսեր լինելու համար։ Մեծ լսարան ունեցող ցանկացած օգտատեր կարող է հասարակական կարծիքի ձևավորման միջոց դառնալ։ Հենց այդ լսարանի խնդիրն է նաև նրանց տրամադրած ինֆորմացիայի գրագետ սպառումը։ Այս էպիզոդում պատմում ենք, թե ովքեր են ինֆլյուենսերները, ինչպես են նրանք ազդում իրենց լսարանի վրա, արդյոք դա անում են հանուն գումարի, թե՞ ոչ միայն և ինչպես գրագետ սպառել նրանց ստեղծած բովանդակությունը։ Խոսել ենք նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի, հաղորդավար-ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանի և ինֆլյուենսեր, > հասարակական կազմակերպության նախագահ Արուսիկ Մկրտչյնաի հետ։
May 19, 2020
9 min
N27. Խոսքի ազատություն
Յուրաքնաչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Սա ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Այստեղ նաև երաշխավորում է տեղեկատվական միջոցների ազատությունը։ Մենք ազատ ենք մտածել և արտահայտել մտքեր մեզ հարմար բոլոր եղանակներով։ Այդ եղանակներից մեկն էլ խոսքն է։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է և յուրաքանչյուր մարդու անքննելի իրավունքը։ Սակայն ինչպես մեր բոլոր ազատությունները, այս մեկը ևս ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը։ Այս էպիզոդը խոսքի ազատության և դրա սահմանների մասին է։ Քննարկում ենք նաև, թե ինչպես կարելի է խոսքի ազատությունը և ատելության խոսքը բացատրել երեխաներին։ Զրուցել ենք մեդիափորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում նաև կլսեք > կրթահամալիրի ուսուցիչ Լիլիթ Սարգսյանին և 9-ամյա Մարիային և Աղասիին։
May 12, 2020
10 min
N26. Բռնությունը մեդիայում
Բռնությունն ամենուր է՝ համակարգչային խաղերում, հեռուստատեսությամբ, լուրերում, ժամանցային հաղորդումներում, մուլտֆիլմերում և անգամ հեքիաթներում։ Դրա պակասն, իհարկե, իրական կյանքում ևս չկա, բայց որքան շատ ենք սպառում մեդիա, այնքան մեծանում է բռնության առերեսվելու հնարավորությունը։ Հեռուստատեսությամբ ցուցադրվող դաժան տեսարանները կարող են էապես ազդել մարդու հոգեբանության և աշխարհընկալման վրա, հատկապես վաղ տարիքում, երբ դրանք նոր են ձևավորովում։ Բազմաթիվ հետազոտողներ եզրահանգման են եկել, որ մեդիայում բռնության տեսարանները երեխաներին ավելի ագրեսիվ վարքի են դրդում։ Այս էպիզոդն այն մասին է, թե ինչ կարող են անել ծնողները, երբ մեդիայում խոսքին փոխարինում են բռունցքները, հարցերը լուծում են զենքերը։ Էպիզոդում զրուցել ենք լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումանսիրությունների մասնագետ Անի Կոջոյանի հետ։ Կլսեք նաև հոգեբան Անուշ Ալեքսանյանին և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։
May 5, 2020
10 min
N25. կորոնավիրուսը և մեդիագրագիտությունը դպրոցական առարկաներում
Համավարակի պայմաններում հեռավար ուսուցումը աննախադեպ ակադեմիական ազատություն է տվել ուսուցիչներին։ Չկան հստակ ցուցումներ ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ և շատ ուսուցիչներ գործի են դրել իրենց ստեղծարարությունը՝ առավել ինտերակտիվ և հետաքրքիր դարձնելու դասապրոցեսը։ Անհարմար իրավիճակն ի օգուտ իրենց ծնողներն ու ուսուցիչներ օգտագործել են դասի ուսումնասիրության նյութ դարձնելով ներկայի ամենաադրիական թեման՝ նոր կորոնավիրուսային համավարակը։ Մեդիայում կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումները, այդ թվում ապատեղեկատվությունները, կեղծ լուրերը, գրաֆիկները, քարտեզները կարող են հրաշալի քննարկման առիթ դառնալ դպրոցական դասացուցակի բոլոր առարկաների համար։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է համաշխարհային և տեղական մեդիայում համավարակի թեման օգտագործել դասի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Էպիզոդում զրուցել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի հետ։ Այս մեթոդով գործնականում աշխատելու իրենց փորձի մասին պատմում են նաև Վայոց ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ալետա Հարությունյանը, Երևանում ՄՊՀ մասնաճյուղին կից Երիցյան վարժարանի ֆիզիկայի և բնագիտության ուսուցչուհի Կարինե Սամվելյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Apr 28, 2020
10 min
Load more