EncycloMedia
EncycloMedia
Aren Melikyan
N15. Լրատվության գրագետ սպառումը
10 minutes Posted Feb 18, 2020 at 10:40 am.
0:00
10:41
Download MP3
Show notes
Հայաստանում վերջերս անցկացված մի հետազոտության համաձայն՝ հայաստանցիների ստացած տեղեկատվության հիմնական աղբյուրը համացանցն է։ Երկրորդ տեղում հեռուստատեսությունն է։ Հնգյակում նաև ընտանիքի անդամներն, ընկերներն ու գործընկերներն են են։ Նորությունները քննարկվում են ընտանքիներում, կրթական հաստատություններում և վաղ տարիքից երեխաները կամա թե ակամա ազդվում են լրատվությունից։ Լուրեր սպառելու անխուսափելիությանը զուգահեռ անհրաժեշտություն է ի հայտ գալիս սովորեցնել նրանց, թե ինչպես պետք է ճիշտ ստանալ և վերլուծել այդ տեղեկատվությունը։ Այս գործում ծնողի ունեցած դերի և լրատվության գրագետ սպառման մասին Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում խոսել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի հետ։
Էպիզոդում զրուցել ենք երեխաների մոտ քննադատական մտածողության զարգացման համար ամենահարմար տարիքի մասին։ Քննարկում ենք նաև հիմնական հարցերը, որոնք պետք է տալ ցանկացած տեղեկատվություն սպառելիս։ Էպիզոդում դպրոցահասակ երախաները պատմում են իրենց լսած և կարդացած լուրերի մասին։