EncycloMedia
EncycloMedia
Aren Melikyan
N13. Լրագրողները և լրատվությունը
9 minutes Posted Feb 4, 2020 at 10:40 am.
0:00
9:53
Download MP3
Show notes
Լրագրող դառնալու հույսով տարեկան հարյուրավոր ուսանողներ են հայտնվում Հայաստանի բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Նրանց մի մասն ուսման ավարտին հայտնվում է հեռուստաընկերություններում, ռադիոներում, թերթերում, լրատվական կայքերի խմբագրություններում։ Առանց հանգստյան օրերի աշխատանքի արդյունքում լրագրողները մարդկանց ապահովում են ամենօրյա լրատվությամբ։ Երեկոյան հեռուստացույցով լուրերը դիտելիս, կամ համացանցում որևէ հոդված կարդալիս լսարանի կողմից 1-2 րոպեում սպառված ինֆորմացիայի համար լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն ամիսներ են պահանջվում։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում պատմում ենք՝ ինչպես են աշխատում խմբագրությունները, ովքեր են լրագրողները և ինչ է լրատվությունը։
Էպիզոդում զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի քանի ուսանողների, Հայաստանի Հանրային ռադիոյի լրատվական ծառայության խմբագիր Արմեն Վարդանյանի, լրագրող Անի Մինասյանի, ինչպես նաև hetq.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հետ։