Show notes
Երբ հերթը հասնում է ինֆորմացիայի աղբյուրների ընտրությանը, անկախ տարիքից, մարդիկ հաճախ կարող են ծուղակում հայտնվել։ Ստենդֆորդի համալսարանի 2016 թվականի ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ հարցվածների 10-ից 8-ը հավատում են ցանկացած տեղեկատվության, որը գտնում են համացանցում։ Հայաստանում շատերի համար անառարկելի ճշմարդտություն է շարունակում մնալ մեդիայում՝ մասնավորապես հեռուստատեսությունից ստացավծ տեղեկատվությունը։ Այդուհանդերձ, սա մեծացնում է մարդկանց՝ ապատեղեկատվության և կեղծիքի զոհ դառնալու հավանականությունը։
<<Էնցիկլոմեդիայի>> այս էպիզոդում տեղեկատվության աղբյուրների ընտրության բարդ գործը փորձում ենք հեշտացնել մեդիա փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում քննարկում ենք աղբյուրների ընտրության հիմնական սկզբունքները, կիսվում սեփական փորձով։

