Show notes
Սոցիալական ցանցերը դեռահասների ժամանցի հիմնական միջոցներից են։ Նրանցից ոմանք Յութուբ սոցիալական ցանցն օգտագործում են ոչ միայն տեսանյութեր դիտելու, այլև ինքնարտահայտման նպատակով։ Այս ցանցը նաև ինքնակրթության ու ցանկացած իրավիճակում պարզ հարցերի պատասխաններ ստանալու հայտնի հարթակ է։Յութուբի անընդհատ զարգացող ալգորիթմն, իր հերթին, ամեն անգամ ապացուցում է, որ օրեցօր ավելի լավ է ճանաչում իր օգտատերերին, գիտի մեր բոլոր նախասիրությունները։ Սա մի կողմից հեշտացնում է մեր առօրյան, մյուս կողմից մտահոգիչ հանգամանք է։ <<Էնցիկլոմեդիայի>> այս էպիզոդում Յութուբում հայտնվող բովանդակության մասին զրուցում ենք վլոգեր Հայկ Մկրտչյանի հետ։

