EncycloMedia
EncycloMedia
Aren Melikyan
N33. Մեդիայի լեզուն
10 minutes Posted Jun 23, 2020 at 10:00 am.
0:00
10:00
Download MP3
Show notes
Վաղ տարիքից ծնողները խրախուսում, երբեմն ստիպում են երեխաներին լեզուներ սովորել։ Բայց մի շատ կարևոր լեզու կա, որին թեև երեխաներն առնչվում են ամեն օր, որևէ դասագրքում սովորելու հնարավորություն չեն ունեցել։ Մյուսների պես այս լեզվի իմացությունն էլ կենսական է մեզ շրջապատող աշխարհն ավելի լավ հասկանալու համար։ Մեր այս էպիզոդը հենց այդ՝ մեդիայի լեզվի մասին է։
Էպիզոդում զրուցել ենք <<Շողակաթ>> հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի և նկարիչ, lezoo.am-ի համահիմնադիր Կարինե Արոյանի հետ։ Պատմում ենք, թե ինչ լեզվով են խոսում մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն և արդյո՞ք կարող ենք թարգմանել այդ լեզուն երեխաների համար։