EncycloMedia
EncycloMedia
Aren Melikyan
N26. Բռնությունը մեդիայում
10 minutes Posted May 5, 2020 at 10:00 am.
0:00
10:00
Download MP3
Show notes
Բռնությունն ամենուր է՝ համակարգչային խաղերում, հեռուստատեսությամբ, լուրերում, ժամանցային հաղորդումներում, մուլտֆիլմերում և անգամ հեքիաթներում։ Դրա պակասն, իհարկե, իրական կյանքում ևս չկա, բայց որքան շատ ենք սպառում մեդիա, այնքան մեծանում է բռնության առերեսվելու հնարավորությունը։ Հեռուստատեսությամբ ցուցադրվող դաժան տեսարանները կարող են էապես ազդել մարդու հոգեբանության և աշխարհընկալման վրա, հատկապես վաղ տարիքում, երբ դրանք նոր են ձևավորովում։ Բազմաթիվ հետազոտողներ եզրահանգման են եկել, որ մեդիայում բռնության տեսարանները երեխաներին ավելի ագրեսիվ վարքի են դրդում։ Այս էպիզոդն այն մասին է, թե ինչ կարող են անել ծնողները, երբ մեդիայում խոսքին փոխարինում են բռունցքները, հարցերը լուծում են զենքերը։
Էպիզոդում զրուցել ենք լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումանսիրությունների մասնագետ Անի Կոջոյանի հետ։ Կլսեք նաև հոգեբան Անուշ Ալեքսանյանին և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։