ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast. Հայաստանում գործազրկության ցուցանիշները շարունակում են նվազել
33 minutes Posted Apr 29, 2026 at 7:25 am.
0:00
33:22
Download MP3
Show notes

Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թիվը։


«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիաննա Թովմասյանը, ներկայացնելով զբաղվածության ոլորտում արձանագրված վերջին միտումները, մանրամասնեց, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով Հայաստանում հաշվառված է եղել շուրջ 46,5 հազար աշխատանք փնտրող անձ, որից մոտ 32,9 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ արդեն ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է մինչև 36,9 հազար, իսկ գործազուրկներինը՝ մինչև 27,2 հազար։


Ըստ Թովմասյանի՝ նվազման միտումը պայմանավորված է աշխատանքի տեղավորման ուղղությամբ իրականացվող ծրագրերով։