ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast-Հարց բժշկին. ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ
20 minutes Posted May 11, 2026 at 7:00 am.
0:00
20:02
Download MP3
Show notes

Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է:  Ժառանգական անգիոայտուցը (HAE/ԺԱ) գենետիկորեն պայմանավորված, շատ հազվադեպ և կյանքին պոտենցիալ սպառնացող հիվանդություն է: Այն առաջացնում է մարմնի տարբեր հատվածների՝ ձեռքերի, ոտքերի, դեմքի, ինչպես նաև կոկորդի և շնչուղիների այտուցներ։ Հիվանդներին հաճախ անհանգստացնում են նաև ուժեղ որովայնային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք պայմանավորված են աղիների պատերի այտուցով։ Ամենավտանգավոր դրսևորումը կոկորդի այտուցն է, քանի որ այն կարող է հանգեցնել շնչահեղձության և մահվան։


Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտը և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Մարիամ Մովսիսյանի հետ:

Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ հիվանդությունը տարբերվում է սովորական ալերգիկ այտուցներից, քանի որ պայմանավորված է գենետիկ մուտացիայով և փոխանցվում է սերնդեսերունդ. «Գենի մուտացիայի հետևանքով օրգանիզմում որոշակի սպիտակուց չի արտադրվում, ինչի պատճառով կուտակվում է բրադիկինին կոչվող նյութը, որն էլ առաջացնում է այտուցները։