ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները
Ամեն տարի հուլիսին նշվում է սարկոմայի իրազեկման ամիսը։ Սա կարևորագույն շրջան է՝ հանրության և բժշկական համայնքի ուշադրությունը հրավիրելու այս հազվադեպ, սակայն ագրեսիվ ու բարդ ուռուցքաբանական հիվանդության վրա։«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Ամալյա Սարգսյանի հետ քննարկել ենք, թե ինչ է սարկոման, ինչու է այն հանդիպում հատկապես երիտասարդների շրջանում, որոնք են հիվանդության ախտանիշները և ինչպես է իրականացվում բուժումը:
Jul 20
18 min
Podcast-Հարց բժշկին. ոտքերի այտուցը միշտ չէ, որանվնաս է․ երբ է անհրաժեշտ դիմել բժշկի
Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցներըշատերը հաճախ վերագրում են հոգնածությանըկամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այսախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպիառանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջխնդիրների մասին։  «Արմենպրես»-ի «Հարցբժշկին»  փոդքաստի շրջանակում Պուլսմեդբժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, սիրտանոթաբան Անի Աբովյանի հետ քննարկել ենք, թե որո՞նք են այտուցների հիմնականպատճառները, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ինչպե՞ս կարելի է կանխել առաջացածբարդությունը։
Jul 13
17 min
Podcast-Հարց բժշկին. ինչ պետք է իմանալկրծքագեղձի քաղցկեղի մասին. Ե՞րբ և ինչպե՞սհետազոտվել՝ հիվանդությունը վաղհայտնաբերելու համար
Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալկանանց շրջանում ամենատարածվածուռուցքաբանական հիվանդություններից մեկը։Միևնույն ժամանակ, ժամանակակից ախտորոշիչմեթոդները հնարավորություն են տալիսհիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, երբբուժման արդյունավետությունը գրեթե հասնում է100 տոկոսի։ Ո՞ր տարիքից պետք է սկսելհետազոտությունները, ինչպե՞ս ընտրել ճիշտպատկերային հետազոտությունը, արդյոքվտանգավո՞ր է բիոպսիան և ինչու՞ չպետք էսպասել առաջին ախտանշաններին։ Այսթեմաների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի շրջանակում զրուցել ենք«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-իբժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանի 
Jul 6
14 min
Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը
Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն։ Ո՞ր դեպքերում է բարիատրիկ վիրահատությունն իսկապես ցուցված, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել դրանից, ինչպե՞ս է այն ազդում ուղեկցող հիվանդությունների վրա, ինչո՞ւ է վիրահատությունից հետո կենսակերպի փոփոխությունը վճռորոշ. այս և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Սուրեն Ստեփանյանի հետ:
Jun 29
27 min
Podcast. ԱՄՆ-ից ժամանած փորձագետները փորձով են կիսվել Հայաստանի ինժեներների հետ
«EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ:«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն  ու արտասահմանյան շուկաները հայ ինժեներների համար ավելի հասանելի դարձնելն է։
Jun 17
16 min
Podcast-Sport. Հայ լեռնագնացը՝ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթին
Օրեր առաջ հայազգի լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Գասպարյանը խոսել է Էվերեստ բարձրանալու, ճանապարհի դժվարությունների, մոտ 60 օր ձգված վերելքի, լեռնագնացների համար բարդություններ առաջացնող խոչընդոտների մասին: 
Jun 17
18 min
Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին
Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արյան դոնորության կարևորությունն ու դրա անփոխարինելի դերը հազարավոր մարդկանց կյանքերի փրկության գործում։ Թեև այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ և միջոցառումներ, մասնագետները հիշեցնում են՝ արյան կարիքը միշտ կա և դոնոր դառնալու անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն մեկ օրով։
Jun 15
10 min
Podcast-Sport. Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք երկրում` ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային ռադիոյի երկրորդ ալիքի սպորտային թղթակից Գևորգ Մալաքյանին, որի հետ խոսել ենք հյուրընկալող երկրներից, խմբերի ֆավորիտներից, չեմպիոնության հիմնական հավակնորդների, թիմերի ներուժից:
Jun 11
16 min
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի հաղթողն «Արարատ-Արմենիա»-ն է, որը երկրի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց 6 տարվա ընդմիջումից հետո։«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Արարատ-Արմենիա»-ի մեդիա բաժնի ղեկավար Գևորգ Ղազարյանին, որի հետ խոսել ենք անցած մրցաշրջանից, ակումբի ենթակառուցվածքներից, ակադեմիայի աշխատանքից
Jun 4
15 min
Podcast-Հարց բժշկին. արևահարությունից մինչև աղիքային վարակներ․ մանկաբույժը ներկայացրել է ամռան ընթացքում երեխաների համար հիմնական ռիսկերը
Երեխաների պաշտպանության միջազգային օրը կարևոր առիթ է հիշեցնելու, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջ ու անվտանգ մանկությունն ապահովելուց։ Ամառային ամիսներին, երբ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում բացօթյա միջավայրում, մեծանում են արևահարությունների, ջրազրկման, աղիքային վարակների, ալերգիկ ռեակցիաների և տարբեր վնասվածքների ռիսկերը։«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական ծառայության մանկաբույժ-նեոնատոլոգ Գոհար Մարգարյանի հետ զրուցել ենք ծնողներին հուզող կարևոր հարցերի պատասխանների՝ ամառային շրջանում երեխաների առողջության պահպանման մասին։Մասնագետը նշեց, որ ամռանը երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրներից են արևահարությունները, որոնք կարող են ուղեկցվել նաև ջրազրկմամբ: Տարածված են նաև սննդային թունավորումներն ու աղիքային վարակները, ալերգիկ ռեակցիաները, միջատների խայթոցները, ինչպես նաև տարբեր վնասվածքներն ու ջրային հանգստի ընթացքում գրանցվող դժբախտ պատահարները։
Jun 1
13 min
Load more