ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast.Պետական պարտքը՝ որպես ապագայի մեջ ներդրում. փոխնախարարը՝ պարտքի ու գնումների ուղղություններով փոփոխությունների մասին
35 minutes Posted Mar 3, 2026 at 5:45 am.
0:00
35:39
Download MP3
Show notes

Կառավարությունը, պետական գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով, նպատակ ունի գնումների գործընթացը դարձնել ռիսկերից զերծ ու առավել ճկուն: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն կաճի տնտեսությանն ու պետական պարտքի սպասարկման կարողություններին համահունչ, իսկ պարտքով վերցրած միջոցներն ուղղվում են ապագայի մեջ ներդրումների իրականացմանը:


«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է պետական գնումների ոլորտին ու պետական պարտքին:  

Պետական գնումների ոլորտում արձանագրած խնդիրները, առաջարկվող նոր օրենքի նախագիծը


Ներկայացված նոր օրենքի նախագծով բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին, լինելու են սահմանափակումներ: