ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast-Հարց բժշկին․ երբ հղիությունն ու քաղցկեղը համընկնում են․ ախտորոշում, ռիսկեր և ժամանակակից բժշկության հնարավորությունները
18 minutes Posted Mar 2, 2026 at 6:18 am.
0:00
18:04
Download MP3
Show notes

Հղիությունը կնոջ կյանքի ամենալուսավոր շրջանն է, սակայն, երբ այն համընկնում է քաղցկեղի ախտորոշման հետ, սկսվում է բարդ ու պատասխանատու պայքար։ Քաղցկեղը հղիության ընթացքում դեռևս շատերի համար հնչում է որպես անհամատեղելի իրականություն։ Սակայն արդի բժշկությունը փոխել է մոտեցումները։


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ զրույցում փորձել ենք պարզել՝ արդյոք հղիությունն ու քաղցկեղը համատեղելի են, ի՞նչ ռիսկեր կան պտղի համար, ի՞նչ է փոխվել վերջին տարիներին, ե՞րբ է թույլատրելի քիմիոթերապիան և ինչո՞ւ է տարբեր մասնագետներից կազմված թիմի աշխատանքը վճռորոշ։