ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast-Sport. «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն ու առաջին խմբի մրցաշարը
14 minutes Posted Feb 26, 2026 at 5:46 am.
0:00
14:05
Download MP3
Show notes

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի  առաջատարն առաջնության առաջին հատվածի արդյունքներով Արմավիր քաղաքի «Սարդարապատ» թիմն է:


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին:  

«Մրցաշրջանի առաջին հատվածը թեժ ստացվեց մեզ համար, քանի որ մենք բավականին ուշ սկսեցինք նախապատրաստվել մրցաշրջանի մեկնարկին: Մեզ համար մրցաշրջանի մեկնարկային ամիսները բավականին հաջող էին, սակայն նույն դրական նոտայով չավարտեցինք առաջին հատվածը»,-ասաց նա: