Հարցեր Մասնագետին
Հարցեր Մասնագետին
SSS of YSMU
«Հարցեր մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ
Մազաթափություն
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖Այսօրվա թեման՝ մազաթափություն։ 👨‍⚕️ Մեր այսօրվա հյուրը՝ Ցիտո բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Հայրապետյանը: 👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիրը 📝 0:28 - 1. Բոլորս էլ սովորաբար գլխի մազերի կորուստ ունենում ենք, մոտավոր ինչ ծանրության դեպքում ենք ախտորոշում մազաթափություն: 1:35 - 2. Ժամանակավոր մազաթափության առաջացման պատճառները: 3:37 - 3. Ախտաբանական մազաթափության հիմնական պատճառները: 5:15 - 4. Երբ հիվանդի մոտ ախտորոշված է որևէ պատճառով ախտաբանական մազաթափություն, արդյոք գլխամաշկի խնամքը, մազաթափության դեմ ինչ-որ դիմակների կիրառումը օգուտ ունի: 6:32 - 5. Մի փոքր ավելի մանրամանենք վահանաձև գեղձի հետ կապված ինչ խնդիրներ կարող են հանգեցնել մազաթափության: 8:27 - 6. Կան արդյոք վիտամիններ, որոնք պրոֆիլակտիկ արժի խմել խուսափելու թե՛ մազաթափությունից, թե՛ այլ հնարավոր խնդիրներից: 11:21 - 7. Մազաթափության կանխարգելումը: 12:37 - 8. Բուժումը:
Dec 8, 2023
13 min
Թոքի Քաղցկեղ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖 Նոյեմբերը համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս: 🔍 Այնպես որ այսօր խոսելու ենք թոքի քաղցկեղի մասին։ 👩🏻‍⚕️ Մեր այսօրվա հյուրն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-օրդինատոր Անի Միսակյանն է: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիր 📃 00:25 - 1. Որո՞նք են թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները: 02:58 - 2. Ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում թոքի քաղցկեղը: 04:05 - 3. Ինչպես ենք ախտորոշում թոքի քաղցկեղ: 06:38 - 4. Կա արդյոք Հայաստանում սկրինինգային ծրագիր և որքանով է այն արդյունավետ աշխատում: 08:12 - 5. Ինչպես կարող ենք կանխարգելել թոքի քաղցկեղի զարգացումը: 09:12 - 6. Թոքի քաղցկեղի բուժման տակտիկաները: 12:46 - 7. Վիրահատական բուժումից հետո հնարավո՞ր է քաղցկեղի կրկնություն:
Nov 24, 2023
14 min
Բալանսավորված սնունդ, մարզումներ
Ողջո՜ւյն սիրելի հետևորդներ🤍 Նոր փոդքաստում խոսել ենք բալանսավորված սննդակարգի, դիետաների, մարզումների և արտերկրում կրթության կարևորության մասին։ 👩🏻 Բժիշկ - Լյուսի Հովակիմյան 👩🏼 Հարցազրույցը վարող - Աննա Ստեփանյան 📃Ծրագիր 0։30 - Ինչպե՞ս որոշեցիք համատեղել գաստրոէնտերոլոգի և մարզչի մասնագիտությունները։ 3։43 - Բալանսավորված սննդակարգի մասին։ 6։14 - Մարզումների,ֆիզիկական ակտիվության անհրաժեշտության մասին։ 8։56 - Ինչի՞ց սկսել մարզումները։ 12։09 - Արտերկրում կրթության կարևորության մասին։
Nov 10, 2023
18 min
Զրույց մանկական գինեկոլոգի հետ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ։🫶🏻 Մենք շարունակում են խոսել կարևոր և թիրախային թեմաների մասին։Այս անգամ մանկական գինեկոլոգի հետ խոսել ենք փոքրիկ և դեռահաս աղջիկների առողջության,դաշտանային ցիկլի և դեռահասությանը առնչվող մի շարք հարցերի մասին։ 👩🏻‍⚕️Մեր այսօրվա հյուրը Բեգլարյան բժշկական կենտրոնի մանկական և դեռահասների գինեկոլոգ -Լիանա Քոչարյանն է։ 👩‍⚕️Հարցազրույցը վարող-Աննա Ստեփանյան Ծրագիր📃 0։32-Որո՞նք են մանկական գինեկոլոգիային առնչվող հիմնական հարցերը։ 1։48-Հաճախ ինչ խնդիրների դեպքում են դիմում մանկական գինեկոլոգին։ 2։50-Նորմայում դեռահասների մոտ հեշտոցից արտադրություն լինում է,թե՞ ոչ։ 3։32-Մանկական գինեկոլոգին դիմելու կոմպլեքսների մասին։ 5։00-Հիգիենայի և խնամքի ճիշտ մեթոդները։ 6:10-Ինչպե՞ս խոսել երեխայի հետ դաշտանային ցիկլի մասին,հետագայում խնդիրներից խուսափելու համար։ 9։43-Մանկական օրգանիզմի մասին։ 10։53-Դեռահասի մոտ մազակալման մասին։ 12։52-Դաշտանային ցիկլի մասին։ 14։00-Դաշտանային օրագրերի կարևորության մասին։ 14։42-Դաշտանային ցիկլի տևողության մասին։
Oct 20, 2023
15 min
Հոգեկան խանգարումներ, երբ է անհրաժեշտ դիմել բժշկի: Դեպրեսիաներ:
Ողջու՜յն սիրելի հետևորդներ 🫶🏻 🔍 Այսօր ուրբաթ օր է և մենք ձեզ ենք ներկայացնում մեր հերթական շատ հետաքրքիր ու կարևոր podcast-ը: 📖 Զրուցել ենք հոգեկան խանգարումների մասին, թե երբ է անհրաժեշտ դիմել բժշկի, ինչպես նաև խոսել ենք դեպրեսիաներից։ 👨‍⚕️ Մեր այսօրվա հյուրն է հոգեբույժ, հոգեթերապևտ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Հայկ Խոջայանը: 👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիր 📃 0:21 - 1. Ի՞նչ է մարդու հոգեկանը: 0:58 - 2. Դուք հոգեբույժ և նաև հոգեթերապևտ եք: Կան նաև հոգեբաններ: Պացիենտը ո՞ր դեպքերում, ո՞ր մասնագետին պետք է դիմի: 3:10 - 3. Հայաստանը կարծրատիպերով հարուստ երկիր է, ու հոգեբուժության մեջ, կարծում եմ, այս խնդրին ավելի շատ ենք առնչվում: Արդյո՞ք ունենք դիմելիության խնդիր: 4:56 - 4. Արդյո՞ք հոգեկան որևէ խնդիր ունեցող անձինք վտանգավոր են: Կամ, օրինակ, փողոցում ինքն իրեն խոսող կամ ինչ-որ իմպուլսիվ շարժումներ անող մարդուց վախենալ պե՞տք է: 6:25 - 5. Ի՞նչ խնդրով պացիենտներին է ցուցված հարկադիր տեղափոխել հոգեբուժարան: 7:35 - 6. Շատ հիվանդությունների անուններ մենք խոսակցականում օգտագործում ենք: Օրինակ հիստերիկ բառը հենց հայերեն բառարաններում, բացի իրեն հատուկ իմաստից, այսինքն՝ հիստերիայով տառապող, հիստերիայի վիճակում գտնվող անձ իմաստից բացի, ունի երեք փոխաբերական իմաստ 1. (փխբ․) չափազանց դյուրագրգիռ՝ ջղային, 2. (փխբ․) (խսկց․) լաչառ, 3. (փխբ․) տեղի-անտեղի խոսող, ճղճղան, աղմկարար: Նաև լսել եմ, որ շիզոֆրենիկ ասում են պերֆեկցիոնիստ մարդկանց, կամ սովոր ենք չէ՞ մարդկանց ասել գիժա, հոգեկան հո չես,, կամ մեր բառապաշարից դուրս չէկող դեբիլ բառը: Ինչքանո՞վ է սա ազդում հասարակության ու նաև պացիենտների հոգեբանության վրա: 10:00 - 7. Խոսենք մեր օրերում ամենաակտուալ ու շատ «մոդայիկ» դեպրեսիաների մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է դրսևորվում, արդյո՞ք միշտ պետք է պատճառներ ունենա, թե ոչ: 12:51 - 8. Ինչքա՞ն ժամանակ պետք է ունենա պացիենտը ձեր նշած սիմպտոմները, որպեսզի ախտորոշումը հստակ դրվի դեպրեսիա: 13:48 - 9. Դեպրեսիան հնարավո՞ր է արդյոք կանխարգելել: 14:42 - 10. Դեպրեսիան ինչպե՞ս ենք բուժում, ու արդյո՞ք հնարավոր է առանց դեղորայքի օգտագործման դուրս գալ այդ վիճակից:
Sep 15, 2023
16 min
Սրտամկանի Ինֆարկտ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 🔍 Նոր ուսումնական տարին սկսում ենք նոր և հետաքրքիր podcast-ով։Ինչպես նախորդ անգամները շարունակելու ենք խոսել մասնագետի հետ ձեզ հուզող հարցերի մասին ձեզ հասանելի լեզվով։ 📃 Թեման-Սրտամկանի ինֆարկտ 👨‍⚕️ Բժիշկ-Վահե Հարությունյան 👩‍⚕️ Հարցազրույցը վարող-Աննա Ստեփանյան Ծրագիր📃 0։27-Ինչպե՞ս է առաջանում ՍԻ-ը 0։48-Որո՞նք են հիմնական ախտանիշները 1։35-Որո՞նք են ախտորոշման մարկերները 2։28-Որո՞նք են հիմնական ռիսկի գործոնները և ովքեր են ռիսկի խմբում 3։28-Ինչո՞վ է պայմանավորված,սեռային դրսևորման տարբերությունը՝տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպելը 4։17-Տարիքային առումով դեպքերը ավելի երիտասարդացել են,դա ինչով է բացատրվում 5։29-Կա՞ արդյոք ժառանգական նախատրամադրվածություն 6։20-Որպես առաջին օգնություն ինչ պետք է անել մինչ շտապ օգնության ժամանումը 8։37-Բուժման ի՞նչ եղանակներ կան 9:40-Որպես սրտաբան ինչ խորհուրդ կտաք ապագա մասնագետներին Հարցերի դեպքում սիրով կպատասխանենք🫶🏻🤍
Sep 1, 2023
10 min
Ականջների հիգիենա, ծծմբային խցան, ականջի ցավ
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք ականջների հիգիենայի, ծծմբային խցանի, ականջի ցավի մասին։ 👂 👩🏻‍⚕ Այսօրվա մեր հյուրն է Վիգմոր բժշկական կենտրոնի և թիվ 8 պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Հայկուհի Գդլյանը: 👩🏻 Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:23 - 1. Ականջների հիգիենայի մի քանի պարզ ու կարևոր կանոններ: 1:10 - 2. Ինչ է իրենից ներկայացնում ծծմբային խցանը և որոնք են առաջացման պատճառները: 2:02 - 3. Ինչպես ենք հեռացնում ծծմբային խցանը, ցավոտ է, թե ոչ, ու ճիշտ հիգիենայի պայմաններում արդյոք հնարավոր է կրկին խցանի առաջացում: 3:17 - 4. Երբ է պետք ականջի ցավից անհանգստանալ և դիմել բժշկի: 3:57 - 5. Ծծմբային խցանը և ականջի ցավը: 4:49 - 6. Ծծմբային խցանը և ծովային հանգիստը: 5:18 - 7. Ականջի ինչ հիվանդությունների ախտանշան կարող է լինել ականջի ցավը: 5:58 - 8. Ինչու է երեխաների մոտ ավելի հաճախ դրսևորվում ականջի բորբոքային հիվանդություններ քան մեծահասակների մոտ: 6:32 - 9. Կարող է արդյոք ականջի ցավը ունենալ ականջի հիվանդություններից բացի այլ պատճառներ: 7:03 - 10. Ականջի կաթիլների մասին. երբ է կարելի օգտագործել ու արդյոք կարելի է առանց բժշկի ցուցման: 7:45 - 11. Ականջի ցավի բուժումը: Հարցերի դեպքում թողեք comment և մենք անպայման կպատասխանենք։😍
Jul 22, 2023
8 min
Փորկապություն
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք փորկապության մասին։ 👩🏻‍⚕Այսօրվա մեր հյուրն է Գաստրոկլինիկ և Ցիտո ԲԿի գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, սննդաբան Մերի Սողոյանը: 👩🏻Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:33 - 1. Ինչ է իրենից ներկայացնում փորկապությունը: 1:23 - 2. Որոնք են առողջ մարդկանց մոտ փորկապության առաջացման պատճառները: Առաջնային փորկապություն: 3:23 - 3. Ինչ հիվանդությունների ախտանշան կարող է լինել փորկապությունը: Երկրորդային փորկապություն: 4:49 - 4. Երբ է պետք արդեն անհանգստանալ և դիմել բժշկի: 6:15 - 5. Փորկապության կանխարգելումը: 8:40 - 6. Փորկապության բուժումը: 10:13 - Հոգնաների մասին: Հարցերի դեպքում թողեք comment և մենք անպայման կպատասխանենք։😍
Jul 15, 2023
11 min
Երեխաների սնման մասին
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք երեխաների սնման մասին։ 👩🏻‍⚕Այսօրվա մեր հյուրն է Մուրացան հհ-իև Դալիմեդ ԲԿ-ի մանկաբույժ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, Մանկաբուժության Եվրոպական ակադեմիայի անդամ Աննա Մխիթարյանը: 👩🏻Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:35 - 1. Որքանով է կարևոր, որ նորածինը կրծքով կերակրվի: 02:46 - 2. Մինչև որ տարիքն է ցանկալի երեխային կրծքով կերակրել: 3:38 - 3. Որոնք են մոր կամ երեխայի համար կրծքով կերակրման հակացուցումները: 5:40- 4. Որ տարիքից ենք երեխային կրծքի կաթից բացի այլ սննդամթերքներ տալիս և որոնք են առաջին սննդամթերքները որոնք ավելանում են բալիկի սննդակարգին: 6:40 - 5. Արդյոք երեխայի սննդային նախասիրությունները կապ ունեն հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում մոր սննդակարգի հետ: 7:40 - 6. Ինչով կարող է պայմանավորված լինել երեխայի մոտ ախորժակի բացակայությունը: 10:42 - 7. Ինչ անել, եթե երեխան քչակեր է: Պե՞տք է արդյոք երեխային ստիպել ուտել: 13:40 - 8. Հիվանդություններ, որոնց դեպքում դիտվում է ախորժակի բացակայություն և անհրաժեշտ է դիմել բժշկի:
Jul 8, 2023
15 min
Լազերային Կորեկցիա
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք տեսողության լազերային կորեկցիայի մասին։ 👩🏻‍⚕Այսօրվա մեր հյուրն է Շենգավիթ ԲԿի ակնաբույժ Կարինե Գրիգորյանը: 👩🏻Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:24-1. Տեսողության ինչպիսի խանգարումների դեպքում է ցուցված և ցանկալի լազերային կորեկցիան: 0:39-2. Որ տարիքի պացիենտները կարող են դիմել լազերային կորեկցիայի: 0:49-3. Տեսողության խանգարում ունեցող կանանց մոտ ծննդաբերությունից հետո տեսողության խանգարման սրացման հավանականություն կա, սա հաշվի առնելով կանանց մոտ, երբ է ցանկալի կատարել լազերային կորեկցիա: 1:41-4. Լազերային կորեկցիայի հակացուցումները: 3:00-5. Ինչպիսին է նախավիրահատական շրջանը: 3:28-6. Որքան է տևում վիրահատությունը, ինչպիսի անզգայացում ենք կիրառում: 3:45-7. Որքան ժամանակ է պահանջվում նորմալ տեսողության վերականգնման համար: 4:18-8. մեթոդների տարբերությունները 4:58-9. Յուրաքանչյուր մեթոդի ցուցումը: 5:27-10. Ինչպիսին է հետվիրահատական շրջանը: 6:23-11. Լազերային կորեկցիայից հետո որքանով է հավանական եղած տեսողության խանգարման կրկնություն: Հ.Գ. Հղիության ընթացքում չի կարելի կատարել լազերային կորեկցիա: Եթե կատարված է լազերային կորեկցիա, այն հակացուցում չէ հղիանալու և բնական ճանապարհով ծննդաբերելու համար: Բժշկուհի Կարինե Գրիգորյան
Jul 1, 2023
7 min
Load more