Հարցեր Մասնագետին
Հարցեր Մասնագետին
SSS of YSMU
Հոգեկան խանգարումներ, երբ է անհրաժեշտ դիմել բժշկի: Դեպրեսիաներ:
16 minutes Posted Sep 15, 2023 at 4:18 pm.
1. Ի՞նչ է մարդու հոգեկանը:
2. Դուք հոգեբույժ և նաև հոգեթերապևտ եք: Կան նաև հոգեբաններ: Պացիենտը ո՞ր դեպքերում, ո՞ր մասնագետին պետք է դիմի:
3. Հայաստանը կարծրատիպերով հարուստ երկիր է, ու հոգեբուժության մեջ, կարծում եմ, այս խնդրին ավելի շատ ենք առնչվում: Արդյո՞ք ունենք դիմելիության խնդիր:
4. Արդյո՞ք հոգեկան որևէ խնդիր ունեցող անձինք վտանգավոր են: Կամ, օրինակ, փողոցում ինքն իրեն խոսող կամ ինչ-որ իմպուլսիվ շարժումներ անող մարդուց վախենալ պե՞տք է:
5. Ի՞նչ խնդրով պացիենտներին է ցուցված հարկադիր տեղափոխել հոգեբուժարան:
6. Շատ հիվանդությունների անուններ մենք խոսակցականում օգտագործում ենք: Օրինակ հիստերիկ բառը հենց հայերեն բառարաններում, բացի իրեն հատուկ իմաստից, այսինքն՝ հիստերիայով տառապող, հիստերիայի վիճակում գտնվող անձ իմաստից բացի, ունի երեք փոխաբերական իմաստ 1. (փխբ․) չափազանց դյուրագրգիռ՝ ջղային, 2. (փխբ․) (խսկց․) լաչառ, 3. (փխբ․) տեղի-անտեղի խոսող, ճղճղան, աղմկարար: Նաև լսել եմ, որ շիզոֆրենիկ ասում են պերֆեկցիոնիստ մարդկանց, կամ սովոր ենք չէ՞ մարդկանց ասել գիժա, հոգեկան հո չես,, կամ մեր բառապաշարից դուրս չէկող դեբիլ բառը: Ինչքանո՞վ է սա ազդում հասարակության ու նաև պացիենտների հոգեբանության վրա:
7. Խոսենք մեր օրերում ամենաակտուալ ու շատ «մոդայիկ» դեպրեսիաների մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է դրսևորվում, արդյո՞ք միշտ պետք է պատճառներ ունենա, թե ոչ:
8. Ինչքա՞ն ժամանակ պետք է ունենա պացիենտը ձեր նշած սիմպտոմները, որպեսզի ախտորոշումը հստակ դրվի դեպրեսիա:
9. Դեպրեսիան հնարավո՞ր է արդյոք կանխարգելել:
10. Դեպրեսիան ինչպե՞ս ենք բուժում, ու արդյո՞ք հնարավոր է առանց դեղորայքի օգտագործման դուրս գալ այդ վիճակից:
0:00
16:33
Download MP3
Show notes
Ողջու՜յն սիրելի հետևորդներ 🫶🏻
🔍 Այսօր ուրբաթ օր է և մենք ձեզ ենք ներկայացնում մեր հերթական շատ հետաքրքիր ու կարևոր podcast-ը:
📖 Զրուցել ենք հոգեկան խանգարումների մասին, թե երբ է անհրաժեշտ դիմել բժշկի, ինչպես նաև խոսել ենք դեպրեսիաներից։
👨‍⚕️ Մեր այսօրվա հյուրն է հոգեբույժ, հոգեթերապևտ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Հայկ Խոջայանը:
👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը:
Ծրագիր 📃