Ez Merî Me - Մանկամուսնությունը և եզդի աղջիկները
Ez Merî Me - Մանկամուսնությունը և եզդի աղջիկները
Yezidi Girls
Այս կանանց կապում է այն, որ նրանք ամուսնացել են ոչ իրենց կամքին համաձայն․ նրանց ամուսնացրել են։ Նրանք ուզել են սովորել, իրենք իրենց համար ամուսին ընտրել, ուզել են զարգանալ, բայց եզդիական համայնքում արմատավորված է վաղ ամուսնությունների պրակտիկան։ Ինչ-որ մարդիկ ասում են, որ դա լավ է, բայց արդյոք գիտեն՝ ի՞նչ են զգում այս աղջիկները, երբ նրանց զրկում են մանկությունից ու կրթությունից։ Այս փոդքաստը մի նպատակ է հետապնդում՝ պատմել եզդի աղջիկների պատմությունները, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում։ Ցույց տալ վաղ ամուսնության պրակտիկան նրանց տեսանկյունից։
Trailer // Ez Merî Me - Մանկամուսնությունը և եզդի աղջիկները
Ես Լեյլան եմ, 16 տարեկանում ինձ ամուսնացրին։ Իմ անունը Գեզալ է, և ինձ ամուսնացրել են 15 տարեկանում։ Իմ անունը Զոզան է, և ինձ ամուսնացրել են 16 տարեկանում։ Ես Զարինան եմ, ինձ ամուսնացրել են 14 տարեկանում։ Ես Քնարան եմ, ինձ ամուսնացրել են 15 տարեկանում։ Այս կանանց կապում է այն, որ նրանք ամուսնացել են ոչ իրենց կամքին համաձայն․ նրանց ամուսնացրել են։ Այդպես է ընդունված՝ հասարակությունում։ Այս փոդքաստը մի նպատակ է հետապնդում՝ պատմել եզդի աղջիկների պատմությունները, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում։ Ցույց տալ վաղ ամուսնության պրակտիկան նրանց տեսանկյունից։ Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում։
Nov 12, 2020
1 min