Ez Merî Me - Մանկամուսնությունը և եզդի աղջիկները
Ez Merî Me - Մանկամուսնությունը և եզդի աղջիկները
Yezidi Girls
Trailer // Ez Merî Me - Մանկամուսնությունը և եզդի աղջիկները
1 minutes Posted Nov 12, 2020 at 1:09 pm.
0:00
1:18
Download MP3
Show notes

Ես Լեյլան եմ, 16 տարեկանում ինձ ամուսնացրին։

Իմ անունը Գեզալ է, և ինձ ամուսնացրել են 15 տարեկանում։

Իմ անունը Զոզան է, և ինձ ամուսնացրել են 16 տարեկանում։

Ես Զարինան եմ, ինձ ամուսնացրել են 14 տարեկանում։

Ես Քնարան եմ, ինձ ամուսնացրել են 15 տարեկանում։

Այս կանանց կապում է այն, որ նրանք ամուսնացել են ոչ իրենց կամքին համաձայն․ նրանց ամուսնացրել են։ Այդպես է ընդունված՝ հասարակությունում։

Այս փոդքաստը մի նպատակ է հետապնդում՝ պատմել եզդի աղջիկների պատմությունները, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում։ Ցույց տալ վաղ ամուսնության պրակտիկան նրանց տեսանկյունից։ Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում։