ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast. ԱԲ-ն՝ որպես տնտեսության լիարժեք մասնակից. DDF26-ը Երևանում կնախանշի թվային ապագայի օրակարգը
26 minutes Posted Mar 27, 2026 at 8:08 am.
0:00
26:34
Download MP3
Show notes

Doing Digital Forum-ը վերադառնում է. արդեն չորրորդ տարին անընդմեջ այն համախմբում է  ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական հատվածի պատասխանատուներին:Այս տարի այն կանցկացվի Երևանում, ապրիլի 8-ին «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը մեծ պատասխանատվություն է, քանի որ այն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային և միջազգային նշանակության իրադարձություն։ Նրա խոսքով՝ առաջին տարում ֆորումն ավելի շատ ուղղված էր թվային փոխակերպման կարևորության բացատրությանը, իսկ այսօր այն վերածվել է հարթակի, որը ոչ միայն միավորում է մասնակիցներին, այլև ձևավորում է օրակարգ։