ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը  հայրենադարձվել է
9 minutes Posted Mar 27, 2026 at 5:37 am.
0:00
9:38
Download MP3
Show notes

Հայաստանի սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից դեռևս 2020 թվականից իրականացվող «իԳործ» ծրագիրը հինգ տարվա ընթացքում շուրջ 300 մասնակից է ունեցել, որոնցից ավելի քան 70 տոկոսը հայրենադարձվել է։


Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում նշեց «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը՝ ընդգծելով, որ այս ծրագիրը միակ հնարավորությունն է, որի շնորհիվ սփյուռքահայ մասնագետները կարող են ներգրավվել ՀՀ պետական համակարգում, իրենց ներդրումն ունենալ և ներսից տեսնել այն։


«Ծրագրի 7-րդ շրջափուլը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Հունվարի  26-ից մինչև մարտի 13-ն իրականացվել է հայտադիմումների ընդունման գործընթացը, որի շրջանակներում ստացել ենք շուրջ  200  հայտ 30 երկրից։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն հարցազրույցի, որից հետո կընտրվեն և սեպտեմբերի 1-ից արդեն կանցնեն աշխատանքի Հայաստանի պետական համակարգում»,-տեղեկացրեց Մհերյանը։