
Թռչնաբան Ծովինարը պատմում է, թե ինչպես է փետրավոր բարեկամների հանդեպ սիրուց դրդված դարձել գիտնական։ Դրսում թռչնադիտարկման փորձեր անելով խոսում ենք արագիլների համր լինելուց, ագռավների բարձր ինտելեկտից, մեծ երաշտահավի գույներից ու մարդ-վայրի բնություն կապից։ Կարևոր․ հատկապես ձմռան սեզոնին թռչուններին սպիտակ հացով չկերակրել։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Dec 31, 2022
30 min

հանպատրաստից ձայնագրած մտքեր, որտեղ խոսում եմ ամեն ինչից ու ոչնչից։ ուղղակի բարձր տրամադրություն ունեի ու կիսատ թողնելով վաղվա՝ էս տարվա վերջին էպիզոդի մոնտաժը, պարտքս համարեցի դրական էներգիա փոխանցել քեզ։
Dec 30, 2022
8 min

Ահարոնը պատմում է, թե քանի անգամ է սարերի մեջ ժապավենի վրա քայլելուց ու հնարքներ անելուց համարյա մահացել։ Ծանոթանում ենք մի նոր, էքստրեմալ ու արկածային երևույթի՝ սլեքլայնի հետ, որի մասին մեր տարած հյուրն ունի նաև յութուբի ալիք։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Dec 24, 2022
28 min

«Կյանքը որպես տեքստ, տեքստը որպես կյանք․․․», - իր տարերքն այսպես է նկարագրում պոետ Անահիտը: Առավոտյան լավագույն ընկերս հյուր էր եկել մի բաժակ սուրճի շուրջ ռացիոնալիզացնելու իր կյանքի ամենակարևոր երևույթը՝ բառերը։ Հիշում ենք Բրոդսկուն, Լեոնարդ Քոհենին, Վիոլետ Գրիգորյանին ու կարդում Անահիտի բանաստեղծություններից։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Dec 17, 2022
24 min

Երկար ու զվարճալի զրույց էմոցիոնալ եվրոֆրան Էռնեստի հետ, որը դպրոցական տարիքից Եվրատեսիլ էր քարոզում։ Իսկ հիմա երգի մրցույթի հետ կապված երազանքներն ավելի հասուն ու ախորժելի են։ Էպիզոդում տարբեր կանխատեսումներ ենք անում, նաև վաղվա կայանալիք մանկական Եվրատեսիլի մասին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Dec 10, 2022
38 min

DC թե՞ Marvel, Marvel, թե՞ DC: Իսկական երկրպագուները անիմաստ համեմատություններ չեն անում, այլ վայելում են այն, ինչ սիրում են։ Էլենն այնքան տարած է, որ կինոկոմիքսներից ոգեշնչված ուզում է սովորել ու աշխատել կինոինդուստրիայում, ասեմ ավելին՝ հենց DC-ում։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Dec 3, 2022
30 min

«Հանգիստն ինձ ներվայնացնում է, ես չեմ կարող պառկել արևի տակ ու նայել ծովին, բնությանը», - ասում է աշխատամոլ Ռոզան (ig: @prshik_) ու պատասխանում իր գործնական հեռախոսազանգին։ Դրսերում ձայնագրված էպիզոդ, որտեղ տեղից տեղ ենք քայլում, վազում, մինչև հասնենք գրքի շնորհանդեսին։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Nov 26, 2022
26 min

Կաթիլ, Կայթ և մի շարք այլ խմբերում նվագող Գրիգոր Դավթյանը շնորհակալություն է հայտնում սիրելի հարևաններին, որ չեն բողոքել փոքրուց տանը հարվածայիններ, հատկապես հայկական կոպալ ու դհոլ նվագելու պատճառով։ Տարած Գրիգորն ասում է, որ կոպալի ձայնից ամբողջ շենքը ցնցվում էր։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Nov 12, 2022
25 min

Վարազդատը Բիլլի Այլիշին գիտի ու երկրպագում է 2016-ից, երբ վերջինս դեռ մի քանի հարյուր հազար հետևորդ ուներ (ներկայիս հարյուրավոր միլիոնների հետ համեմատ)։ Այս էպիզոդը բավականին խիտ է․ վերլուծել ենք երգչուհու տեսահոլովակները, երգերից մեկը թարգմանել հայերեն, իսկ վերջում մեր տարած հյուրը գեղեցիկ կատարում է նվիրել բոլորիս։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ [email protected] էլ հասցեին:
Nov 5, 2022
27 min

Ֆեյսբուքում հայտնի Տիեզերք խումբը գիտես չէ՞։ Դրա հետևում կանգնած են Հարութը, Տաթևն ու Ադամը։ Նրանք մի քանի տարվա ընթացքում թողարկել են գիրք, լուսաբանել են այս տարվա Հայաստանում տեղի ունեցած Ստարմուս փառատոնը, վարել տիեզերքի թեմայով տարբեր միջոցառումներ, ունեն փոդքաստ․․․ Մի խոսքով, այս երիտասարդները շատ խոստումնալից են։ Տարածն էլ նրանց հետ ծանոթանալու լավ առիթ է։
Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։
Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ [email protected] էլ հասցեին:
Oct 29, 2022
30 min
Load more
