Show notes
Հայաստանում ապրիլի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված։ Կրթական հաստատությունները փորձում են, հարմարվելով ստեղծված իրավիճակին, անցնել հեռավար ուսուցման։ <<Էնցիկլոմեդիայի>> այս էպիզոդում ծնողները պատմում են, թե ինչպես են կազմակերպում իրենց երեխաների ուսուցումը տանը։
Էպիզոդում պատմում ենք նաև հեռավար ուսուցման համար նախատեսված կրթական հարթակների, ինչպես նաև առցանց դասերի կազմակերպման ընթացքում երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

