Show notes
2018 թվականին աշխարհում ամենից շատ օգտագործված գաղտնաբառը 123456-ն է եղել։ 1-6 թվերը որպես գաղտանաբառ առաջատար է 2013 թվականից։ Երկրորդ տեղում password բառն է։ Թոփ հնգյակում մյուս տեղերը 1-5, 1-7, 1-8 թվերինն են։ Սա փաստում է, որ շատերն անլրջությամբ են վերաբերում գաղտնաբառի ընտրությանը և չեն կարևորում նոր գաղտնաբառի սահմանումը։ Մինչդեռ, թույլ գաղտնաբառը հնարավորություն է տալիս հեշտությամբ կոտրել ձեր հաշիվը ցանկացած սոցիալական ցանցում, ինչպես նաև օգտագործել ձեր անձնական տվյալները։
Անձնական տվյալների օգտագործման այլ եղանակներ ևս կան։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Սամվել մարտիրոսյանի հետ, քննարկել ենք անվտանգ գաղտնաբառերի սահմանման հիմնական սկզբունքները։ Էպիզոդում խորհուրդներ կան նաև տեղեկատվության պահպանման ապահովությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Օգտակար հղումներ՝
Google Authenticator երկքայլ հաստատման հավելված iOS-ի համար՝ apps.apple.com/us/app/google-authenticator/id388497605Google Authenticator երկքայլ հաստատման հավելված Android-ի համար՝ play.google.com/store/apps/details?id=com.google.android.apps.authenticator2&hl=hyLastPass գաղտնաբառերի համակարգման հարթակ՝ www.lastpass.com/

