EncycloMedia
EncycloMedia
Aren Melikyan
N6. Կրթական և գիտական տեսանյութերը Յություբում
10 minutes Posted Dec 10, 2019 at 10:40 am.
0:00
10:23
Download MP3
Show notes
Յութուբն աշխարհի ամենամեծ վիդեո հարթակն է։ Այն նաև երկրորդ ամենաշատ այցելություններն ունեցող կայքն է համացանցում։ Օրական մոտ 5 միլիարդ տեսանյութ է դիտվում Յութուբում։ Այս տեսանյութերի մի մասը ժամանցային վիդեոներ են, խաղերի կամ անձնական տեսագրություններ կամ լրատվական հեռարձակումներ, բազմաթիվ են վլոգերը։ Տեսանյութերի մի մասն էլ կրթական, գիտական և ուսուցողական բնույթի են։
Յութուբում տեսադասերի միջոցով հնարավոր է սովորել տարրական կենցաղային խնդիրներ լուծելու ամենապարզ եղանակները, զարգացնել օտար լեզուների իմացությունը, պատրաստվել որևէ քննության, ստանալ հոգեբանական կամ փիլիսոփայական բարդ հարցերի պատասխաններ՝ հնարավորին չափ մատչելի ձևով։
Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկում ենք գիտական, կրթական և ուսուցողական տեսնյութերը Յութուբում, դրանք գտնելու եղանակները և դիտելու կարևորությունը։