Show notes
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի չեմպիոնն այս մրցաշրջանում իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում տոնած «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն է:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանին, որի հետ զրուցել ենք ակումբի առաջին տիտղոսային նվաճման, թիմի ակադեմիայի ներուժի, կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլերից:



