Show notes
Պետության կողմից 2019-2020 թվականներից սուբսիդիաների փոխարեն սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների արտապատվիրակման ներդրումից հետո այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը շարունակաբար ընդլայնվում և զարգանում են։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը, նախ պարզաբանեց, որ Կառավարության սահմանած ընթացակարգով պետական միջոցներով սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է պարտադիր հավաստագրվեն։
Հինգ տարի ժամկետով տրամադրվող հավաստագրման համար սահմանված են մի շարք չափորոշիչներ՝ սկսած տարածքային պայմաններից մինչև մասնագիտական անձնակազմի առկայություն։



