Show notes
Ինչպե՞ս տարբերել սովորական գլխացավը միգրենից, ինչո՞վ են պայմանավորված գլխացավերը և ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի։
Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ։
Բժիշկ Պետրոսյանի խոսքով՝ գլխացավը նյարդաբանի մոտ դիմելու ամենահաճախ հանդիպող գանգատներից մեկն է։ Այն կարող է լինել ինչպես տարբեր հիվանդությունների ախտանիշ, այնպես էլ հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն։ Նա նշեց, որ գլխացավերը հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի՝ առաջնային և երկրորդային։



