Show notes
Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, պետական աջակցության ծրագրերին ու անելիքներին:



