Show notes
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները և իրենց հարազատները վերջին շրջանում
ստիպված եղան անցնելու մի շարք դժվարությունների միջով՝ կորցնելով ամեն ինչ՝ հայրենիք, հարազատներ, տուն, և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել նրանց վրա:Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մոտ ստեղծված
իրավիճակի հոգեբանական հետևանքների, դրսևորումների և ճիշտ աջակցություն տրամադրելու մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է հոգեբանՏաթև Հովհաննիսյանը:


