ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast-Հարց բժշկին. Պարբերաբար հետազոտվելը և սքրինինգային ծրագրերին մասնակցելը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարն է
16 minutes Posted Oct 23, 2023 at 7:39 am.
0:00
16:23
Download MP3
Show notes

Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում կրծքագեղձի վիրաբույժ Ներսես Բերբերյանի հետ անդրադարձել ենք կրծքագեղձի քաղցկեղին, հիվանդության կլինիկական նշաններին, առաջացման հիմնական պատճառներին և հիվանդության կանխարգելման աշխատանքներին: