Show notes
Եղանակային փոփոխությունը սուր շնչառական վիրուսների ակտիվացման կամ բռնկման համար կարելի է համարել ամենաբարենպաստ շրջանը: Սուր շնչառական հիվանդությունների բռնկմանը կարող են նպաստել նաև եղանակային պայմաններին ոչ համապատասխան հագնվելը, հիգիենային չհետևելը և վիտամիններ պարունակող սնունդ, բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը:
«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը զրույցում անդրադարձել է սուր շնչառական հիվանդություններին, վիրուսներին, որոնք այս շրջանում գլուխ են բարձրացնում:



