ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական հոգեբան
12 minutes Posted Oct 9, 2023 at 9:33 am.
0:00
12:05
Download MP3
Show notes

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մեջ, ցավոք, մեծ թվով երեխաներ կան, ովքեր, անկախ իրենց կամքից, ստիպված են  եղել լքել իրենց տունը, մանկապարտեզը, դպրոցը, ընկերներին: Շատերը նույնիսկ սիրելի խաղալիքները չեն հասցրել իրենց հետ վերցնել և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել երեխաների վրա:

Երեխաների մոտ  ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների և դրսևորումների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը: