ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները
4 minutes Posted Oct 4, 2023 at 10:46 am.
0:00
4:53
Download MP3
Show notes

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույց է տվել BBC-ի լրատվական ծառայությանը և ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով 100 հազարից ավելի մարդկանց առողջապահական կարիքները:

«Տասը ամիս շարունակ գտնվելով շրջափակման մեջ՝ բնակչությունը չի ունեցել կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիություն: Նրանցից շատերն ունեն թերսնուցում և բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա: