Neurrradio
Neurrradio
Diana Mnatsakanyan
Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով, երաժշտությամբ և խաղաղ տրամադությամբ:
AARRR! Ծովահենները
• Ասք  Ծովահենների մետրիկաների շրջանակի, Հոմերոսի դարաշրջանի ծովահենների, «թագավոր ախպեր» Պոլիկրատեսի, Հին Հունաստանի, նավի վրա կանանց տիզվելու, տնտեսական անվտանգության, պետական ծառայության մեջ գտնվող և քրիստոնյա ծովահենների մասին։  • Սրիկա ավազակի երգ մը։ • Ասք մակակների ու մարդկանց նախանձի, գովազդի և HR մասնագետների, ինչպես նաև ժամանակակից ծովահենների մասին։ • Կյանքի ծովում մոլորվածի մենախոսություն ու երգ մը։
Dec 1, 2022
18 min
Վախը
Ասք մարդաբան չդառնալու, «Ֆեդերիկյան թիկնոցի», թարս թաղված մարդասպանների, վախի ու կատաղության կապի, վախի լավ կողմի, տղամարդկանց ու կանանց սոցիալիզացիայում վախի դերի մասին։  Վախի «պատվաստման» մասին վախենալու երկար երգ մը։ Ասք Քամբոջացի բժիշկների, հակադեպրեսանտ կովի, սկանդինավյան hygge-ի, սիրո ու վախի մասին։ Հին ու բարի hygge երգ մը։
Jul 28, 2022
22 min
Դարդլամիշ խենթությունը
Ասք նյարդային սերունդների, հոգեկան առողջության, խարաններից խուսանավելու, հյուծող հույզերի և անկիրթ փայտահատների հասարակության մասին։ Hubert Selby Jr. “Last Exit to Brooklyn” գրքի էպիզոդներից մեկը նկարագրող երգ մը։ Ասք զինվորականների լռության, արթ-թերապիայի, դիմակների ազնվության, ընկճախտի անսրտության և սիրտը լայն պահելու մասին։ Կապույտ լուսնի տակ պարելու և երազելու մասին գերմաներեն երգ մը։
Feb 21, 2022
15 min
Քֆուրաբանական էպիզոդ մը
Ասք փիս բառերի տեսակների, ակունքների, նպատակների, հայհոյելու միջոցով հույզերի թեթևացման ու Հախվերդյանի բացատրության մասին։ Անպարկեշտ երգ մը 1։ Ասք նեյրոլեզվաբանների դարդերի, «փող չկա»-ների, Ռոնալդ Ռեյգանի և Տուրետի համախտանիշի, քֆուրչիների և կենդանիների ուղեղների համեմատության և դրական բառերի/մտքերի դրական ազդեցության մասին։ Ալտերնատիվ երգ մը 2։
Feb 22, 2021
12 min
Ալտրուիստներն ու փսիխոպատները
1․ Ասք 2020 թվականի, ալտրուիստների (հայերեն՝ այլասեր), փսիխոպատների և երկուսի ամիգդալաների տարբերության մասին։ Ինչու՞ են որոշ մարդիկ ավելի պատրաստակամ սեփական շահերը զոհաբերել բոլորովին օտար անձանց օգնելու համար։ Թույն երգ 1։ 2․ Սուֆիական առակ այլոց օգնելու մասին։ Նորվեգական թույն խմբի թույն երգ 2։
Jan 5, 2021
15 min
ՏեխնոՏերտերյանը
1․ Ասք սովորական մահկանացու մեծերի նախասիրությունների, բնավորության գծերի, Տերտերյանի ուրույն ձեռագրի ու երևանյան 2020-ականների անդերգրաունդի ձայնը դեռ 1990-ականներին կանխազգալու մասին։ Տերտերյանը ձեզ կհասկանար, երեխեք։ 😉 Թույն սիմֆոնիայից թույն հատված։ 2. Ասք Արևելքի, ծիսական ու դասական երաժշտական գործիքների, անհամեստ հանճարի և տրոհված հնչյունի ներսում թաքնված էներգետիկայի մասին։  Մեկ այլ թույն սիմֆոնիայից մեկ այլ թույն հատված։
Jan 5, 2021
13 min
Ներքին ձայնն ու այլ շնորհները
1․ Ասք ներքին ձայնի, «աղիներով» զգալու, մարդու երկրորդ ուղեղի, դրա անկախ գործունեության և գիտության առջև ծառացած նոր մարտահրավերների մասին։ Թույն երգ ուղեղն ստուգելու մասին։ 2․ Ասք հայերենի ածականների, ինքնախարազանման վատ կողմերի, համարձակության կարևորության ու շնորհակալ լինելու մասին։  Թույն երգ համամարդկային նշանակության հարցերի ընթերցմամբ։ 
Aug 11, 2020
15 min
Մահը
1․ Ասք մուլտերում մահվան թեմայի, գրականության մեջ նկարագրությունները վերծանելու, սյուժեն կանխատեսելու, երկրագնացի նկատմամբ վերաբերմունքի և թաղման այլընտրանքային երաժշտության մասին։ Թաղման քայլերգ 1։ 2․ Ասք ուղեղում «մահվան ալիքների», նեյրոնների «հետմահու» ակտիվության, մկների, խոզերի ու մարդկանց ուղեղների ուսումնասիրության և դրա արդյունքների էթիկական ու իրավական դարդուցավի մասին։  Թույնագույն երգ 2։
Jul 25, 2020
18 min
Թույն ծտերն ու անուղեղ հավերը
1․ Ասք եվրատեսիլյան մութ անցյալիս, դիցաբանական թույն ծտերի, դրանց կակաշների և աշխարհի ստեղծման մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք անգլուխ Մայքի, նեյրոպլաստիկության, «անուղեղ» հավերի մոնետիզացիայի և Բիլի Այլիշի ճտերի մասին։ Նուրբ попса երգ 2։
May 11, 2020
12 min
Two Songs a Week | Ստրկությունն ու կամքը
1․ Ասք սևերի, սպիտակների, երկրորդ համաշխարհային պատերազմ, սեգրեգացիա ու ապարտեիդ տեսած ռեժիմի ստրուկների ու մարդու կամքի ուժի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Բենջամին Լիբեթի և որոշ գիտնականների կողմից ազատ կամքը հարցականի տակ դնելու մասին։ Թույն երգ 2։
Apr 23, 2020
11 min
Load more