Network Nation
Network Nation
Dr. Hayk Vardanyan
Aug 25, 2022 · 54 min

#53 - Salbi Ghazarian - Civilitas foundation

MP3

🎙 Network Nation Podcast-ի 53-րդ էպիզոդի հյուրը Civilitas հիմնադրամի համահիմնադիր Սալբի Ղազարյանն է։ Ապրելով Կալիֆորնիայում` մեր հայրենակցուհին հոգով եղել է Հայաստանում, հետաքրքրվել, փնտրել ու գտել մի շարք հարցերի պատասխաններ, փորձել օգնել հայրենի երկրին։

Հիմնադրամի կայքը․ https://civilitasfoundation.org/v3/

🧩 Հիմնադրամի անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է «քաղաքացու պարտականությունը դեպի հասարակություն», որը, ըստ Սալբիի, ժողովրդավարության հիմքն է։ Սկզբնական շրջանում Civilitas-ի կողմից կազմակերպվում էին միջոցառումներ` նպատակ ունենալով երկրի ներքին կյանքում փոփոխություններ կատարել, կրթության, մշակույթի, մտածելակերպի զարգացման ուղղությունն ընդլայնել և տարբեր մասնագետների ներգրավել։

🖇 Հանդիպումներից ու միջոցառումներից մինչև տարեկան զեկույցներ, վերջում էլ արդեն մեդիայի` Civilnet-ի ստեղծում։

Համահայկական նախագծերի մասին Network Nation Podcast-ը կարող եք լսել
🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ https://linktr.ee/Network_Nation
🎧 հետևյալ կայքում.
http://haykvardanyan.com
կամ ցանկացած այլ podcast հավելվածներով։


#CivilitasFoundation #Civilnet #NetworkNationPodcast #ArmenianPodcast #ArmenianProjects


This podcast uses Buzzsprout for stats. What this means Episodes play from the podcast's own servers, unmodified. Not affiliated with Podbay.