Show notes
«Անպարտելի Զաբելը» պատկերագիրք է հայ գրող և գործիչ Զաբել Եսայանի մասին։ Զաբել Եսայանը ծնվել ու մեծացել է Օսմանյան Կայսրությունում։ Նա ապրել է հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակներում և չնայած վտանգին իր գրություններով շարունակել է պայքարել մտքի և խոսքի ազատության համար։ Նրա պատմությունը անշուշտ կոգեշնչի շատերին։ Գիրքը այս հրաշալի կնոջ մասին գրել ու նկարազարդել են երկու հրաշալի կանայք՝ Նորա Կայսերյանը և Լուսինե Ղուկասյանը։Պատմությունը արևմտահայերենից արևելահայերեն ադապտացրել է Էդիտա Ղուշչյանը։Պատմությունը կարդաց՝ Մարինե Հակոբյանը։


